Կալիֆոռնիացի երկրաֆիզիկոսները հզոր երկրաշարժ են կանխատեսել, որը կարող է տեղի ունենալ նահանգի հարավում և դառնալ 1812թ. աղետի կրկնությունը: Գիտնականների հետազոտությունը հրապարակված է Science Advances ամսագրում:
Սան-Խուան-Կապիստրանո քաղաքի շրջանում 1812թ. դեկտեմբերի 8-ին արձանագրվել է 7,5 մագնիտուդով երկրաշարժ: Այն եղել է Կալիֆոռնիայի տարածքում արձանագրված ամենաուժեղ ցնցումներից մեկը:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երկրաշարժը կարող է կրկնվել և Կալիֆոռնիային սպառնում է ավելի ավերիչ հետևանքներով, քան ավելի վաղ էր համարվում: Դրա համար երկրաֆիզիկոսները ստեղծել են երևույթի դինամիկ մոդելը և հետևել են դրա էվոլյուցիային ժամանակի մեջ:









































