Իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` Մադրիդի «Ռեալ»-ի դեմ պատասխան հանդիպման մասին, տեղեկացնում է Football Italia-ն:
Հիշեցնենք, որ առաջին հանդիպումն ավարտվել է «արքայական ակումբ»-ի հաղթանակով (2:0):
«Ցավալի է, որ Հռոմում պարտվեցինք 0:2 հաշվով: Դա, իհարկե, վատ արդյունք է, հաշվի առնելով, թե ինչ խաղ անցկացվեց:
Մենք պատժվեցինք մեր իսկ կողմից գործած սխալների համար: «Ռոմա»-ին հրաշք է հարկավոր»,- հայտարարել է Պյանիչը:








































