ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվել ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Այդ մասին հայտնում է Le 10 Sport-ը:
Տեղեկությունների համաձայն՝ «կարմիր սատանաներ»-ի հնարավոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դիմել է շվեդ ռմբարկուին՝ նրա հետ քննարկելով համագործակցության հնարավորությունը:
Փորձառու հարձակվողը հակված է Անգլիա տեղափոխությանը, սակայն փարիզյան ակումբի ղեկավարությունը փորձում է երկարաձգել Իբրահիմովիչի գործող պայմանագրի ժամկետը, որը լրանալու է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Իբրահիմովիչը մասնակցել է 23 հանդիպումների, 23 գոլ է խփել և գոլային 10 փոխանցում կատարել:








































