Անգլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը ցանկանում է Մայամիի իր թիմ հրավիրել «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիին՝ գրում է «Daily Mail»-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Դևիդը ցանկանում է աստղային թիմ կազմել, որի շարքում է տեսնում նաև Զլատան Իբրահիմովիչին:
Ներկա պահին նախկին ֆուտբոլիստը ներդրողներ է որոնում, ովքեր կարող են ծախսել նման գումարներ՝ ակումբ հրավիրելով այսպիսի ֆուտբոլիստներ: Բեքհեմի թիմը MLS-ում նորամուտն է նշելու 2017/18թթ. մրցաշրջանում:







































