Նաիրիտցիները շարունակում են իրենց բողոքի ակցիան՝ յուրաքանչյուր հինգշաբթի հավաքվելով ԱԺ շենքի դիմաց և պահանջելով վերագործարկել «Նաիրիտ» գործարանը: «Գոնե պետք է մեզ ապահովեին այլ աշխատանքով կամ նպաստ տային, սա մարդու իրավունքների ոտնահարում է»,- դժգոհում են նաիրիտցիները: Նրանց մի մասն արդեն արտագաղթել է, շատերն էլ պատրաստ են արտագաղթելու՝ այստեղ աշխատանք չգտնելու պատճառով:
Այնուամենայնիվ նաիրիտցիները դեռևս գործարանի վերագործարկման հետ կապված հույսեր ունեն, «քանի որ նոր նախարարներ են նշանակվել, նոր գործելաոճի կլինի»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































