Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Խուան Մատան խոսել է թիմի երիտասարդ և տաղանդավոր հարձակվող Մարկուս Ռեշֆորդի մասին, տեղեկացնում է Goal.com-ը:
«Մարկուսը պետք է հանգստություն պահպանի: Բոլորն այժմ խոսում են նրա մասին, իսկ դա կխանգարի նրա առաջընթացին: Նրան մեծ ապագա է սպասվում»,- հայտարարել է Խուան Մատան:
Հիշեցնենք, որ Ռեշֆորդը 2 խաղում կարողացել է դառնալ 4 գոլի հեղինակ:










































