«Միլան»-ի նախագահ Սիլվիո Բերլուսկոնին որոշել է հրաժարվել թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի ծառայություններից:
Ի սկզբանե որոշված էր, որ միլանյան ակումբի նախագահն անձամբ հանդես կգա հայտարարությամբ, սակայն նա փոխել է իր որոշումը և հաղորդագրություն է ուղարկել, որը հրապարակել է հեռուստահաղորդավարը:
««Միլան»-ի մարզչական շտաբն ամբողջությամբ փոփոխության կենթարկվի: Էական փոփոխություններ կկատարվեն նաև ակումբի կառուցվածքում, եթե զգանք դրա անհրաժեշտությունը»,- նշել է Բերլուսկոնին իր ուղերձում:








































