«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր կարծիքն է հայտնել Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակչի «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղի վերաբերյալ:
«Ես գոհ եմ «Լիվերպուլ»-ի ցուցադրած խաղից, սակայն հիասթափված՝ հանդիպման արդյունքից: Ջանք չխնայեցինք՝ անելով ամեն հնարավորը: Գոլ խփեցինք: Թիմը ևս մի քանի հիանալի պահեր ուներ: Բայց բախտը չժպտաց մեզ:
Խոսքերն անիմաստ են, քանի որ չեն փոխի արդյունքը: Երբեմն ստիպված ենք անկում ապրել, բայց կարևորն այլ է՝ կարո՞ղ ենք դարձյալ վեր բարձրանալ: Պետք է շարունակել աշխատել»,- Sky Sports-ը մեջբերում է Կլոպի խոսքերը:








































