Իտալիայում փետրվարի 28-ին ուժեղ քամիներն ու հորդառատ անձրևները դարձել են 5 մարդու մահվան պատճառ: Այս մասին հայտնում է Tgcom 24 հեռուստաալիքը:
Աղետի առաջին զոհն է դարձել 51-ամյա տղամարդը, երբ նրա ավտոմեքենայի վրա է ընկել ուժեղ քամու հետևանքով տապալված ծառը: Համանման հանգամանքներում մահացել են ևս 2 մարդ: Չորրորդ մարդը մահացել է այն պատճառով, որ չի կարողացել դուրս գալ ցեխի սրընթաց հոսքից քշվող ավտոմեքենայից: Աղետի հաջորդ զոհը՝ 50-ամյա տղամարդը, խեղդվել է՝ սայթաքելով գետն ընկնելու հետևանքով:
Բացի այդ՝ փոթորիկի պատճառով խաթարվել է Նեպալի և Իսկյա ու Կապրի կղզիների միջև հաղորդակցությունը, իսկ Պեմոնտի շրջանում ռելսերից դուրս է եկել գնացքը, ինչի արդյունքում, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:
Repubblica պարբերականի տվյալներով՝ Ապենիններում երկուշաբթի կշարունակվի վատ եղանակը: Մասնավորապես, որոտներով ուղեկցվող ուժեղ անձրևների պատճառով երկրի հյուսիսային և կենտրոնական շրջաններում, ինչպես նաև Սարդինիայի արևմուտքում կպահպանվի վտանգավորության բարձր մակարդակ:










































