ՄԱԿ-ի աշխատակիցները առաջիկա 5 օրերին օգնություն կառաքեն Սիրիայի 154 հազար բնակիչների, ովքեր ապրում են պաշարված շրջաններում: Այս մասին հաղորդում է TASS-ը՝ հղում անելով Սիրիայում կազմակերպության համակարգող Յակուբ էլ Հիլոյի հայտարարությանը:
«Մենք գիտենք, որ ռազմական գործողությունների դադարեցումը և երկիր մարդասիրական օգնության առաքումը բավական չեն լինի Սիրիայում ճգնաժամի լուծման համար, եթե դրանք ամրապնդված չեն լուրջ քաղաքականությամբ և քաղաքական լուծմամբ»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ կազմակերպությունը ծրագրում է օգնություն առաքել Մուադամիա, Զաբադանի, Մադայա, Էլ-Ֆուա, Կեֆրայա, Քաֆր-Բաթնա, որտեղ 154 հազար մարդ է գտնվում:








































