«Սանթոս»-ի հարձակվող Նեյմարը շարունակում է պնդել, որ չի պատրաստվում լքել իր ներկայիս ակումբը:
«Ես երջանիկ եմ այստեղ: Բազմիցս ասել եմ այդ մասին: «Կորինտիանս»-ի դեմ հանդիպումն ինձ համար վերջինը չէր «Սանթոս»-ի կազմում: Եթե որևէ մեկը կասի հակառակը, ուրեմն նա իմ մասին ավելի շատ գիտի:
Մարդիկ իրենց ցանկությունը մատուցում են որպես իրականություն: Սակայն նրանք ոչինչ չգիտեն: Այդպիսին է կյանքը: Ոչինչ անել հնարավոր չէ»,- ասել է Նեյմարը:







































