Ֆուտբոլի Իսպանիայի Լա լիգայի 26-րդ տուրում «Սանտիագո Բեռնաբեու»-ում «Ռեալ»-ին նվազագույն հաշվով հաղթելուց հետո Մադրիդի «Ատլետիկո»-ն «Ռեալ»-ի հետ խաղերում Պրիմերայի նոր ռեկորդ սահմանեց:
Դիեգո Սիմեոնեի թիմը միակն է Իսպանիայի առաջնության ամբողջ պատմության մեջ, որին հաջողվեց երեք խաղ անընդմեջ Լա լիգայում հյուրընկալվելիս առավելության հասնել Մադրիդի «Ռեալ»-ի նկատմամբ:
Հիշեցնենք, որ «արքայական» ակումբի այս պարտությունն առաջինն էր Զինեդին Զիդանի համար՝ որպես թիմի գլխավոր մարզիչ:










































