Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ ակումբը տրանսֆերային ակտիվություն կցուցաբերի առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Սակայն ցանկացած տրանսֆերի ձեռքբերում պետք է կշռադատված լինի:
«Անգլիայի առաջնության վերջին երեք ամիսները պետք է դիտել որպես նախապատրաստական շրջան առաջիկա մրցաշրջանի համար: Մեզ կայունություն է անհրաժեշտ: Պետք է համալրենք մեր շարքերը հզոր ֆուտբոլիստներով:
Կարիք չկա մեծ գումար ծախսել մեկ ֆուտբոլիստի իրավունքների ձեռքբերման համար: Այդ նույն գումարով կարելի է մի քանի տրանսֆերային գործարքներ իրականացնել: Համալրման հետ մեկտեղ պետք է պահպանել թիմի ներկայիս կառուցվածքը»,-ասել է Վենգերը:








































