Իսպանական «Մալագա»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին մտադիր է անգլիական ակումբում տեսնել Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Պեպեին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ Պելեգրինին 3 տարվա նախնական պայմանագիր է ստորագրել «քաղաքայիններ»-ի:
Ըստ իսպանական ԶԼՄ-ների՝ Պելեգրինին արդեն 2 շաբաթ աշխատում է «Սիթի»-ի կազմի համալրման ուղղությամբ: Չիլիացի մասնագետը մտադիր է անձամբ բանակցել Պեպեի հետ:









































