Իրաքի Անբար նահանգի ազգային աշխարհազորայինների մարտիկները քիմիական զենքի երկու պահեստ են հայտնաբերել Էր-Ռամադի քաղաքի արևմտյան արդյունաբերական շրջանում, որն ավելի վաղ եղել է ԴԱԻՇ-ի գրոհայինների վերահսկողության տակ: Sputnik գործակալությունը ներկայացնում է կադրեր քիմիական զենքի պահեստներից:
Տարաներում պահվում է մարդու մարմինը և մետաղ քայքայող նյութ՝ վինիլտրիքլորսիլան (Сorrosive UN 1305՝ ըստ ՄԱԿ-ի դասակարգման): Մաշկի վրա հայտնվելու դեպքում նյութն առաջացնում է մարմնի ուժեղ այրվածքներ, իսկ շաղ տալու դեպքում վնասում է մարդու շնչառական և մարսողական համակարգը:
«Այս քիմիական նյութը կիրառում է ԴԱԻՇ-ը: Նրանք սրանով լիցքավորում են իրենց ականներն ու հրթիռները, որոնցով գնդակոծում են խաղաղ քաղաքացիներին և անվտանգության ուժերին: Նույնիսկ նյութի հետ կապ չունենալու պարագայում՝ շաղ տալիս այն առաջացնում է շնչարգելություն»,- պարզաբանում է սպան տեսագրությունում:
Տեսանյութում երևում է, որ մինչ աշխարհազորայինների ժամանումը պահեստում մի քանի տարա արդեն բացվել և գործածվել են:










































