Եվրախորհրդարանն այսօր Բրյուսելում լիագումար նստաշրջանում ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել բանաձևին, որը ԵՄ-ին կոչ է անում էմբարգո սահմանել դեպի Սաուդյան Արաբիա զենքի մատակարարումների վրա։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել են սոցիալիստների և դեմոկրատների խորհրդարանական խմբակցությունում։
«Այո, բանաձևը հավանության է արժանացվել»,- ասել է բանաձևի ընդունում նախաձեռնած խորհրդարանական քաղաքական խմբի ներկայացուցիչը։









































