Ինչպես արդեն տեղեկացրել ենք, րոպեներ առաջ ավարտվեց Անգլիայի Պրեմիեր Լիգայի 2012/13թթ մրցաշրջանի վերջին` 38-րդ տուրը, որում 3-րդ տեղի համար պայքարում էին «Չելսի»-ն, «Արսենալ»-ը և «Տոտենհեմ»-ը: Հիշեցնենք, որ առաջին և երկրորդ տեղերը վաղաժամ ապահովել էին համապատասխանաբար «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Մանչեսթեր Սիթի»-ն:
Տուրի արդյունքում 3-րդ տեղը բաժին հասավ «Չելսի»-ին, որը «Արսենալ»-ին գերազանցեց 2, իսկ «Տոտենհեմ»-ին` 3 միավորով:
Այսպիսով` «արիստոկրատներ»-ը ՉԼ գավաթի խաղարկությանը կմասնակցեն խմբային,իսկ Արսեն Վենգերի սաները` որակավորման փուլից: «Տոտենհեմ»-ը Եվրոպայի Լիգայի խաղարկության ուղեգիր ապահովեց:









































