Google-ի աշխատակիցները ներկայացրել են Google Docs-ում նոր գործառույթ։ Այժմ օգտատերը կարող է ոչ միայն տեքստ հավաքել, այլևս խմբագրել այն։ Այս մասին հայտնում է TheNextWeb-ը։
2015 թվականի սեպտեմբերին Google Docs-ում հայտնվել էր տեքստի ձայնային մուտքագրման գործառույթ։ Իսկ այժմ արդեն հնարավոր է տեքստը ձայնային հրամանով խմբագրել։ Գործառույթը դեռևս հասանելի է միայն անգլերենով։
Ձայնային հրամանների օգնությամբ կարելի է բառ առանձնացնել, նոր պարբերություն սկսել, փոխարինել այս կամ այն բառը, պատճենել, պատճենածը տեղափոխել, մգացնել տառերը և նույնիսկ սմայլիկներ ավելացնել տեքստում։ Գործառույթը հասանելի չէ բջջային սարքերով աշխատանքի համար։











































