Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ցանկություն է հայտնել բանակցություններ սկսել Հյուսիսային Կորեայի հետ՝ հյուսիսկորեական հատուկ ծառայությունների կողմից ճապոնացիների առևանգման հարցի շուրջ: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով ճապոնական ԶԼՄ-ներին:
Նա հայտնել է, որ վճռականորեն կփորձի ապահովել առևանգումների բոլոր զոհերի վերադարձը հայրենիք և դեպքերից յուրաքանչյուրի համար ճշմարտություն փնտրել:
Այս հայտարարությունը հաջորդել է Ճապոնիայի վարչապետի օգնական Իսաո Իձիմայի՝ Հյուսիսային Կորեա այցին, որը կայացել էր այս շաբաթ:
1970-1980 թվականներին Հյուսիսային Կորեան առևանգել է Ճապոնիայի քաղաքացիների՝ նրանց հետախույզներ դարձնելու համար:









































