Այսօր Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացվել 2015 թվականի հունիսի 15-ին ստորագրված «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի հիմնադրման մասին» 2009 թ. հունիսի 9-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը:
ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց, որ հիմնադրամի անվանումը փոխվում է և այն դառնում է «Կայունացման և զարգացման Եվրասիական հիմանդրամ»:
ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հետաքրքրվեց, թե արդյոք հիմնադրամի անունը փոխելով՝ բովանդակային առումով ևս փոփոխություն լինելու է. «Փոփոխություն կա՞ նպատակների, պահանջների մեջ: Գումարները կիջեցվե՞ն նվազագույնի»…
Մանրամասները՝ տեսանյութում:









































