«Իրենց լեզվով ասած՝ ճշտով ապրած մարդ ա Մհեր Սեդրակյանը: Նրան մոտենալ, նրա հետ խոսել այնպես, որ վիրավորական է թվում իրեն, դա անպատասխան չի կարող մնալ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ խորհրդարանը Մհեր Սեդրակյանի տեղը չէր. «Այդտեղ մեղք չունի Մհեր Սեդրակյանը, որ այսօր խորհրդարանում է: Դա նորմալ չէ, աննորմալ է, որ նա այսօր խորհրդարանում է:
Ես Մհերի նման տղերքին կտեսնեի որևէ խորհրդի համանախագահներից մեկի դերում, միայն նրանք կարող էին պայքարել այն բաշիբոզուկների դեմ, որոնք այսօր վխտում են»,- նշեց պատգամավորը:
Մանրամասները տեսանյութում:









































