Եվրահանձնաժողովը ԵՄ գոտում գտնվող բոլոր ռեստորաններին արգելել է 2014-ից ձիթապտղի յուղը վաճառել ավանդական ապակե տարաների մեջ: Պատճառն այն է, որ որոշ ռեստորաններ խաբել են իրենց հաճախորդներին՝ դրա փոխարեն լցնելով ավելի էժան յուղ: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Եվրահանձնաժողովի որոշման համաձայն, նոր տարվանից սկսած՝ ռեստորանները ձիթայուղը կվաճառեն միանգամյա օգտագործման տարայով, որի վրա պիտակ կլինի:
«Մենք ուղղակի պաշտպանում ենք սպառողներին: Մենք ցանկանում ենք պարզեցնել, որ եթե ռեստորանում դուք ցանկանում եք բարձրորակ ձիթայուղ, ապա իրավունք ունեք ստանալ հենց այն, ինչի համար վճարել եք»,- ասել է ԵՄ ներկայացուցիչ Օլիվեր Բայլին:
Նշենք նաև, որ որոշումը միանշանակ չի ընդունվել եվրոպական հանրության և քաղաքական գործիչների կողմից:









































