Դորտմունդի «Բորուսիա»-ն նոր պայմանագիր է կնքել թիմի կիսապաշտպան Սվեն Բենդերի հետ, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Գերմանացի կիսապաշտպանը «բզեզներ»-ի հետ կնքեց 5-ամյա պայմանագիր:
«Ցանկանում եմ շնորհակալական խոսքեր հղել Վատցկեին, Ցորկին և Տուխելին` ցուցաբերած վստահության համար:
Ուրախ եմ, որ կարիերաս շարունակելու եմ «Բորուսիա»-ում»,- հայտարարել է Բենդերը:








































