Չեխական մետրոն նախատեսում է գործարկել, այսպես կոչված, «սիրո վագոններ»: Վագոնները նախատեսված են այն մարդկանց համար, որոնք ցանկանում են ծանոթություն հաստատել և գտնել իրենց կյանքի ուղեկցին, հաղորդում է destinations.ru կայքը:
Նորարարության էությունը կայանում է նրանում, որ մի քանի գնացքներում կներառվեն ծանոթությունների համար նախատեսված վագոններ: Դրանք մյուսներից կտարբերվեն գունավորմամբ: Վագոնները կգործարկվեն մինչև տարեվերջ: Ներկայում լուծվում են կազմակերպչական հարցերը:
«Մետրոյում դուք կարող եք կարդալ կամ սովորել, իսկ ինչու չփորձել գտնել զույգ: Մենք ցանկանում ենք քաղաքացիների կյանքն ավելի հաճելի դարձնել: Մարդիկ այսօր ժամանակ չունեն ծանոթություններ հաստատելու համար, ինչպես նախկինում էր»,- ասել է չեխական մետրոյի ներկայացուցիչը:








































