ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին նշել է, որ երբեք չի խոսել «Ռեալ»-ի հետ բանակցություններ վարելու մասին: Մասնագետի խոսքերով՝ նա զբաղվում է իր թիմի՝ հաջորդ մրցաշրջանին նախապատրաստությամբ:
«Երբեք չեմ ասել, որ բանակցություններ եմ վարում «Ռեալ»-ի հետ: Նման հարցեր ինձ միշտ լրագրողներն են ուղղել, բայց ես որևէ ստույգ բան չեմ պատասխանել: Այժմ զբաղվում եմ իմ թիմի՝ հաջորդ մրցաշրջանի նախապատրաստության աշխատանքներով»,- մասնագետին մեջբերում է L’Equipe-ը:
Հիշեցնենք, որ ըստ ավելի վաղ հայտնված տեղեկատվության՝ «Ռեալ»-ն առաջարկ է կատարել Անչելոտիին, ով «արքայական ակումբ»-ի ղեկին կարող է փոխարինել Ժոզե Մոուրինյոյին:










































