Թոշակի անցնելը հանգեցնում է ֆիզիկական ու հոգեկան առողջության կտրուկ վատթարացման՝ նման եզրակացություն է բերված մայիսի 16-ին Մեծ Բրիտանիայում հրապարակված հետազոտության մեջ, հաղորդում է The Independent-ի թղթակից Լորեն Թյորները:
Տնտեսական հետազոտությունների ինստիտուտի (IEA) անցկացրած հետազոտությունը, որն անցկացվել է Age Endeavour Fellowship բարեգործական կազմակերպության հետ համատեղ, ցույց է տվել, որ թոշակի գնալը 40%-ով մեծացնում է կլինիկական դեպրեսիայի հավանականությունը ու 60%-ով՝ ֆիզիկական հիվանդությունների ռիսկը:
Բրիտանիայում արդեն եկել են այն համոզմունքին, որ պետք է բարձրացնել կենսաթոշակային տարիքը, կարծում է IEA-ի հետազոտական ծրագրերի տնօրեն Ֆիլիպ Բուտը: Ըստ նրա՝ դա թույլ կտա մարդկանց ավելի շատ ապրել առողջ կյանքով:










































