Վեցամյա բրիտանացի աղջիկը մահացել է՝ ենթադրաբար Եգիպտոսի հայտնի հանգստավայրերից մեկի հյուրանոցի լողավազանում ջրահեղձ լինելու հետևանքով, հաղորդում է The Daily Mail-ը:
Վեցամյա Քլոյե Ջոհսոնը մահացել է Կարմիր ծովի ափին տեղակայված եգիպտական Շարմ Էլ-Շեյխ հանգստավայրի հյուրանոցներից մեկում ընտանեկան հանգստի ժամանակ: Ընտանիքը Եգիպտոս էր ժամանել Լոնդոնից:
Տեղի ոստիկանությունը և First Choice զբոսաշրջային օպերատորն անցկացնում են հետաքննություն` աղջկա մահվան հանգամանքները պարզելու համար:








































