«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոն ակումբի ղեկավարությանը տեղեկացրել է, որ պատրաստ է մարզական կարիերան ավարտել թիմում, գրում է The Independent-ը։
27-ամյա արգենտինացին շուտով նոր պայմանագիր կստորագրի «քաղաքայիններ»-ի հետ, որի ժամկետը լրանալու է 2020թ․։ Իսպանացի մասնագետ Պեպ Գվարդիոլան, ով «Սիթի»-ն գլխավորելու է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, մեծ հույսեր է կապում Ագուերոյի հետ։
Ագուերոն «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2011թ․՝ Մադրիդի «Ատլետիկո»-ից։ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում նա 19 խաղում 14 գոլ է խփել։










































