Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսն ամփոփել է «Մալագա»-ի դեմ հանդիպման արդյունքը:
«Մենք կփորձենք այլևս չկորցնել միավորներ: Սխալվելու իրավունք չունենք: Մենք դեռ չեմպիոն դառնալու հնարավորություն ունենք և կշարունակենք պայքարել:
Մասնակցում ենք երկու մրցաշարերի, ինչը կայունություն է պահանջում: Թիմը պետք է հավասարակշռված լինի: Արդեն բավականաչափ երկար ժամանակ է ֆուտբոլ եմ խաղում:
Ներկայիս իրավիճակուից ավելի լավ և ավելի լավ իրավիճակներում ենք եղել: Ֆուտբոլում ամեն ինչ կարող է տեղի ունենալ: Պետք է շարունակել հավատալ»,- Marca-ն մեջբերում է Ռամոսի խոսքերը:







































