Ցանկացած երեխա գիտի, որ ձմերուկները կլոր են լինում: Բացառություն են կազմում ճապոնացի երեխաները, հենց այս երկրում արդեն մի քանի տարի աճեցնում և վաճառում են քառակուսի ձմերուկներ:
Այս ձևը ֆերմերների կողմից ստեղծվել է ձմերուկների պահեստավորման և պահպանման հարմարավետության նպատակով: Սա ԳՄՕ չէ, այլ ձմերուկի սովորական տեսակ, որը պտղի հասունացման շրջանում տեղադրվում է ապակե քառակուսի տարայի մեջ:
Սովորական և քառակուսի ձմերուկների միջև միակ տարբերությունը գինն է: ԱՄՆ-ում այս ձմերուկը 90 դոլար արժե:









































