Monday, 22 06 2026
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
07:30
Մունդիալ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
07:30
Մունդիալ-2026. Անգլիան, Գանան ու Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը

Պատանեկան Օլիմպիական խաղերում արժանապատիվ ներկայացանք. Գագիկ Սարգսյան

Հայաստանի դահուկասահքի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը Հայաստանի մասնակցությունը պատանեկան Օլիմպիական խաղերին համարում է արժանապատիվ: ՀԱՕԿ լրատվական հետ զրույցում Սարսգյանը խոսեց միակ դահուկորդ Միքայելյանի մեկնարկների, միջազգային այլ կառույցների հետ համագործակցության մասին և ամփոփեց պատանեկան երկրորդ Խաղերը:

-Պարոն Սարգսյան, պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանի միակ ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը երեք մեկնարկ ունեցավ այս խաղերում: Պետք խնդրեմ, Ձեր մեկնաբանությունը տաք այս երեք մրցավազքերի մասին:

-Երեք մեկնարկներն էլ տարբեր էին: Առաջին մեկնարկում իր համար ամեն ինչ նոր էր, քանի որ ազատ ոճը Նորվեգիայում ազգային ձև է, բայց Միքայելի համար նորություն էր: Մենք մեր առաջ խնդիր չունեինք դրած որևէ տեղի համար պայքարելու: Մենք արժանապատիվ ներկայացանք պատանեկան Օլիմպիական խաղերում: Նա արագավազորդ չէ և առհասարկ նա մրցումային շատ քիչ փորձ ունի: Հաշվի առնելով տարիքը և ունեցած մեկնարկների քանակը` պարզապես եկել էինք մասնակցության համար: Սակայն չեմ կարող չշեշտել, որ 10 կմ ազատ ոճում ցույց տվեց, որ իսկական մարզիկ է իր մարտական ոգով: Եթե համեմատենք, ապա մի կողմում մարզիկներն են իրենց քաշային, հասակային և կառուցվածքային ձևով, մյուս կողմում Միքայելը: Այս տարիքում խնդիր չունենք գերծանրաբեռնված մեկնարկներ ունենալու:

-Ստացվում է այնպես, որ այս խաղերին էլ էինք մասնակցում Օլիմպիական կարգախոսով՝ կարևորը մասնակցությունն է:

-Գիտեք, մենք այս կարգախոսը փոխել ենք դեռևս Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերից: Մեզ համար կարևորն արժանապատիվ մասնակցությունն է: Ֆեդերացիայի նախագահ Արմեն Երիցյանի կողմից խնդիր է դրված ամեն Օլիմպիական խաղերից հետո մի քայլ առաջ կատարել: Մենք ունենք այդ քայլ առաջը: Երբ համեմատում ենք Ինսբրուքի և Լիլեհամերի Խաղերը, առաջխաղացումն իսկապես մեծ է:

-Ի՞նչ են տալիս Հայաստանի նման երկրներին և մարզիկներին նմանատիպ խոշորամաշստաբ մրցաշարերին մասնակցելը:

-Առաջին հերթին` հենց այս կարգի մրցաշարերից է, որ շատ բան ենք սովորում: Այստեղ սովորածը վստահաբար կկիրառվի մեր կողմից թե’ Հայաստանի առաջնությունների ժամանակ և թե’ մեզ մոտ կազմակերպվող մրցաշարերում: Հենց Միքայելի մոտ շատ բան է փոխվել՝ ինքնավստահություն, ավելի մեծ ցանկություն բարձր արդյունքներ գրանցելու համար և հաստատակամություն:

– Համագործակցության նոր եզրեր եք գտե՞լ այլ կառույցների հետ:

-Այո, անցած օրերին ընթացքում մի շարք հանդիպումներ են եղել միջագզային կառույցների ներկայացուցիչների հետ, մասնակվորապես Նորվեգիայի դահուկասպորտի ֆեդերացիայի հետ: Այս հանդիպումների ընթացքում որոշվեց ավելի խորացնել մեր համագործակցությունը, որը մոտ ապագայում կունենա իր արդյունքները:

-Ի՞նչ տպավորություններով եք հեռանում Լիլեհամերից:

-Ինձ համար ցանկացած մարզական միջոցառում ճանաչել է տալիս այդ երկրի ժողովրդին: Հաճելիորեն զարմացած եմ, քանի որ եթե փորձենք բացասական ինչ որ բան գտնել այս խաղերում, ապա չենք կարողանա: Ամեն ինչ հաշվի էին առել, մտածել էին և ստացել էին իդեալական խաղեր: Եթե կա աշխարհում դահուկային մշակույթ, ապա այդ ամենի կիզակետը Նորվեգիան է: Պատանեկան խաղերը չէին տարբերվում մեծահասակների Օլիմպիական խաղերից, միայն, գուցե քանակով:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում