ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը հայտարարել է, որ առաջիկա օրերին կհրապարակվի թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի ապագայի վերաբերյալ կայացրած որոշումը:
Փարիզյան ակումբի հետ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Կողմերը դեռ չեն բանակցել այն երկարաձգելու շուրջ:
«Ամեն ինչ Իբրահիմովիչի ձեռքերում է: Չգիտենք, թե ինչպիսին կլինի նրա որոշումը: Իհարկե, Զլատանը մեծ դերակատարություն ունի մեր թիմում: Առաջիկա օրերին բոլորը կիմանան Իբրահիմովիչի որոշման մասին»,- Le Parisien-ը մեջբերում է Բլանի խոսքերը:







































