Եգիպտացի ոստիկանները ուրբաթ դադարեցրել են աշխատանքը Գազայի հատվածի հետ սահմանի միակ անցակետի մոտ՝ ի նշան գրոհայինների կողմից իրենց 7 ծառայակիցներին առևանգելու դեմ բողոքի: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով «Մաան» պաղեստինյան գործակալությանը:
Ոստիկանները փակել են իրենց կողմից պահպանվող «Ռաֆահ» անցակետի դարպասները, իսկ դարպաս տանող մուտքերը պատել մետաղական փշալարերով՝ խափանելով սահմանը հատել ցանկացող հարյուրավոր պաղեստինցիների ծրագրերը: Դա դեպի աշխարհ միակ պատուհանն է Գազայի միլիոնավոր բնակիչների համար:
Գործակալության տվյալներով՝ ոստիկանների գործողություններն արտոնված են եղել Եգիպտոսի քաղաքական իշխանությունների կողմից: Երեկ իսլամիստ գրոհայինները եգիպտացի 7 ուժայինների էին առևանգել՝ իրենց ձերբակալված ընկերների հետ փոխանակելու համար:
«Մենք դատապարտում ենք եգիպտացի զինծառայողների առևանգումն ու պատրաստ ենք համագործակցել եգիպտական ուժերի հետ հանցագործներին ձերբակալելու համար»,- ասվում է Պաղեստինի ԱԳՆ հայտարարությունում:








































