Մայիսի 17-19-ը Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոցում կկայանա սուսերամարտի ՀՀ մեծահասակների առաջնությունը, որին կմասնակցեն Երևանի, Գյումրիի, Բյուրեղավանի, Վանաձորի սուսերամարտիկները:
Առաջնության ընթացքում կորոշվի Խորվաթիայի Զագրեբ քաղաքում կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնության մասնակիցը:
Մայիսի 18-ին, ժամը 13:00-ին տեղի կունենա առաջնության պաշտոնական բացումը: Այդ մասին տեղեկացնում է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:










































