ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները 3 օրում մահապատժի են ենթարկել 17 մարդու այն բանի համար, որ նրանք պատրաստել են ծայրահեղականության դեմ պայքարի կոչով ցուցապաստառներ։ Այս մասին հայտնում է Press TV հեռուստաալիքը։
Գլխատումն իրականացվել է Իրաքի հյուսիսային Քիրքուկ նահանգում։
Ալ-Օբեյդի ցեղի առաջնորդ Շեյխ Անվար Ալ-Ասին կոչ է արել կառավարական զորքերին՝ հնարավորինս արագ ազատագրել նահանգի հարավային և արևմտյան հատվածները ԴԱԻՇ-ի գրոհայիններից։









































