«Սպարտակ»-ի մարզչական շտաբը հրապարակել է ֆուտբոլիստների անուններն, ովքեր այսօր Կրասնոդար կմեկնեն` ազգային առաջնության 29-րդ տուրի շրջանակներում կայանալիք խաղն անցկացնելու նպատակով: Ցուցակը բաղկացած է 19 ֆուտբոլիստներից:
Հայտացուցակում է նաև Յուրա Մովսիսյանը, ով ապաքինվելուց հետո դեռևս մեկ անգամ է մարզվել ընդհանուր թիմի հետ: Հիշեցնենք, որ Յուրան վնասվածք էր ստացել ԲԿՄԱ-ի դեմ հանդիպմանը:
Հավելենք, որ Կրասնոդար կմեկնի մոսկովյան ակումբի վնասվածքից ապաքինված մյուս ֆուտբոլիստը` Սերգեյ Պարշիվլյուկը:










































