Դևիդ Բեքհեմն անգլիացի առաջին ֆուտբոլիստն է, ով չորս երկրների ազգային առաջնությունների հաղթող է դարձել: Վեց անգամ նա դարձել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի չեմպիոն` «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում, նույն թիմի հետ Չեմպիոների Լիգայի գավաթակիր է դարձել:
Բեքհեմը նվաճել է Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը` «Ռեալ»-ի կազմում, Ֆրանսիայի` ՊՍԺ-ի կազմում: Երկու անգամ հանրահայտ ֆուտբոլիստը չեմպիոն է դարձել «Լոս Անջելես Գելեքսի»-ի կազմում:
2008 թվականին Բեքհեմն ընդգրկվել է անգլիական ֆուտբոլի Փառքի սրահում: Հիշեցնենք, որ լեգենդար ֆուտբոլիստը հայտարարել է կարիերան ավարտելու մասին:
David Beckham All 65 Free Kicks in Career by illya1993








































