«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին ծնկի վնասվածք է ստացել: Այդ մասին հայտնում է The Telegraph-ը:
Տեղեկությունների համաձայն՝ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի շուրջ երկու ամիս: Այդպիսով, Ռունին չի մասնակցի իր թիմի առաջիկա հանդիպումներին, այդ թվում՝ Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի դանիական «Միդտյուլան»-ի դեմ խաղին, որը կայանալու է այսօր՝ փետրվարի 18-ին:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 2 խաղերի, 14 գոլ է խփել և գոլային 4 փոխանցում կատարել:






































