«Բարսելոնա»-ի նախագահ Սանդրո Ռոսելը հայտարարել է, որ թիմի ներկայացուցիչները դեռևս շարունակում են աշխատանքները «Սանթոս»-ի հարձակվող Նեյմարի տրանսֆերային գործարքի շուրջ:
«Դեռևս ոչինչ ասել չեմ կարող: Անհայտ է մնում միայն Նեյմարի տրանսֆերի արժեքը:
Բոլորին հայտնի է, որ բրազիլական ակումբը ցանկանում է վաճառել ֆուտբոլիստի իրավունքների իր մասը` 50 մլն եվրոյի դիմաց: Ամեն ինչ կորոշվի առաջիկա օրերին»,-Սանդրո Ռոսելի խոսքը մեջբերում է Marca-ն:









































