ՊՍԺ-ի կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին:
Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը խաղակոշիկները մեխից կախելու է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն ցանկանում էր 38-ամյա կիսապաշտպանին ևս մեկ տարվա պայմանագիր առաջարկել:
«Շնորհակալ եմ ՊՍԺ-ին ինձ խաղալու հնարավորություն տալու համար, բայց զգում եմ, որ կարիերաս ավարտելու ամենահամապատասխան պահն է: Ուրախ եմ, քանի որ այն, ինչ լինելու է կարիերայիս ավարտից հետո, նոր մարտահրավեր է ինձ համար»:










































