Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսին արտակարգ հանդիպման է հրավիրել պաշտպանության և ներքին գործերի նախարարներին՝ կապված Սինայի թերակղզում անվտանգության ուժերի 7 աշխատակիցների առևանգման հետ:
Իշխանությունների տվյալներով՝ Կահիրեից վերադարձող զինվորականներն ու ոստիկաններն առևանգվել են դիմակավորված զինված անձանց կողմից, որոնք դարանակալել էին Ալ-Արիշ քաղաքի մոտ: Այս մասին փոխանցում է BBC-ն:
Անվտանգության մակարդակը տարածաշրջանում, որտեղ տեղի է ունեցել առևանգումը, կտրուկ նվազել է երկրի նախկին առաջնորդ Հոսնի Մուբարաքի տապալումից հետո (2011):









































