Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում նավթի համաշխարհային գներն աճում են՝ վկայում են առևտրային օրվա բորսային տվյալները։
Նյույորքյան ապրանքային NYMEX բորսայում WTI թեթև նավթի մեկ բարելի մարտյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 4.48 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 30.76 դոլարի։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent մակնիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի մարտյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 3.92 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 34.70 դոլարի։
Նավթի գները դրական դինամիկա են ցուցաբերում Ռուսաստանի և ՕՊԵԿ-ի երկրների բանակցությունների մասին հաղորդագրությունների ֆոնին: