Մյունխենի «Բավարիա»-ի ավագ Ֆիլիպ Լամը Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում Դորտմունդի «Բորուսիա»-ի նկատմամբ առավելության հասնելու մեծ ցանկություն ունի:
Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպանը նշել է, որ լավատեսորեն է տրամադրված:
««Բավարիա»-ն ցանկանում է նվաճել Չեմպիոնների Լիգայի գավաթը, քանի որ հենց այդ տիտղոսն է այժմ անհրաժեշտ թիմին: Իհարկե, որևէ ակումբ չի կարող հաստատ ասել, որ պետք է հաղթի:
Նշանակություն չունի, թե որքան հաճախ ես դու եզրափակիչի հանդիպման մասնակից դառնում: Սակայն եթե անցել ես մրցաշարի եզրափակիչ, անպայման հաղթանակի ես ձգտում: Հավատում եմ մեր թիմի հաջողությանը»,- նշել է Լամը:









































