«Գազի գնի բարձրացումն ամբողջովին քաղաքական որոշում էր»,- «Առավոտ»-ի հետ զրույցում գազի թանկացմանը այսպիսի գնահատական է տվել «ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նրա մեկնաբանությամբ՝ «Ամբողջ գործընթացն էր քաղաքական, որովհետև գազի գնի բարձրացման մասին խոսակցությունները, որոնք անընդհատ իշխանությունները հերքում էին, գրեթե 1 տարվա պատմություն ունեն: Բայց քանի որ ընտրական պրոցես պետք է լիներ այս մեկ տարվա ընթացքում, իրենք անընդհատ հետաձգեցին: Մինչև այդ միշտ թանկացումները եղել են ապրիլին՝ հայտարարությունները, հայտերը և այլն:
Այս անգամ թողեցին՝ մինչև մայիսի քաղաքապետի ընտրությունները անցնեն, նոր հայտարարեն, որպեսզի ընտրակաշաոքները շատ լավ, տեղը տեղին մարդիկ վերցնեին և չիմանային, որ երկու օր հետո այնպիսի գնաճ է սպասվում իրենց, որ իրենց պետք է 10 հազար դոլար տային, որ այս ամիսներին գոյատևեն, ոչ թե 10 հազար դրամ: Հաստատ այդ որոշումը քաղաքական էր, որովհետև չհայտարարեցին դրա մասին այնքան ժամանակ, մինչև ընտրական պրոցեսը չվերջացավ»:









































