60-ամյա Ֆեհիմ Համիդովիչը, ով ղեկավարում է միջազգային հանցախումբը, որը 1 տարվա ընթացքում Փարիզի մետրոյում «վաստակել է» ավելի քան 1 մլն եվրո, դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: Համապատասխան որոշումն ընդունել է այսօր Փարիզի ուղղիչ դատարանը, հաղորդում է ITAR-TASS-ը:
Համիդովիչն ու նրա ենթականերն անչափահասներին ստիպել են Փարիզի մետրոյի ուղևորներից գողանալ իրեր և գումարներ: Որպես կանոն, գրպանահատների զոհ են դարձել ասիացիները: Համաձայն իրավապահների տվյալների՝ այս ճանապարհով հանցախումբը ձեռք է բերել 1.3 մլն եվրո:










































