«Բարսելոնա»-ի մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան թիմի ղեկավարությանն է ներկայացրել այն ֆուտբոլիստների ցուցակը, ում հետ կնքած պայմանագրերի ժամկետների երկարաձգումը կարող է անհեռանկարային լինել ակումբի համար: Այդ մասին հաղորդում է Sport.es-ը:
Նման որոշման պատճառն այն է, որ ակումբին անհրաժեշտ է կրաճտել ֆինանսական ծախսերը: Ըստ տեղեկատվության՝ ցուցակում տեղ են գտել պաշտպաններ Էրիկ Աբիդալը, Ադրիանոն, Մարկ Մունյեսը, Անդրես Ֆոնտասը, կիսապաշտպաններ Ջոնաթան Դոս Սանթոսը, Սերխիո Ռոբերտոն, Իբրահիմ Աֆելայը, ինչպես նաև հարձակվողներ Բոյան Կրկիչը, Իսաակ Կուենկան ու Դավիդ Վիլյան:




































