Մյունխենի «Բավարիա»-ի ապագա գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հանդիպել է ակումբի կառավարման խորհրդի նախագահ Կարլ Հայնց Ռումենիգեի հետ: Այդ մասին հայտնում է Bild-ը:
Իտալացի մասնագետը Գերմանիա է ժամանել: Մյունխենում կայացած հանդիպմանը ներկա է եղել նաև ՖԻՖԱ-ի գործակալ Ջիովանի Բրանկինին:
Անչելոտին և Ռումենիգեն քննարկել են առաջիկա մրցաշրջանում թիմի ելույթներին վերաբերող բազմաթիվ հարցեր:
Հիշեցնենք, որ Կարլո Անչելոտին գերմանական գրանդը գլխավորելու է առաջիկա մրցաշրջանում, իսկ թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ստանձնելու է «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզչի պաշտոնը:








































