Ռոբերտո Մանչինին, ով հեռացվել էր «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզչի պաշտոնից, արդեն հրավերներ է ստացել այլ ակումբներից:
Իտալացի մասնագետի ծառայություններով հետաքրքրված են «Մոնակո»-ն, ՊՍԺ-ն և «Նապոլի»-ն:
Բանակցություններ դեռևս չեն սկսվել: ՊՍԺ-ն, օրինակ, սպասում է Կառլո Անչելոտիի որոշմանը, իսկ իտալական ակումբը դեռևս հուսով է, որ կարող է շարունակել համագործակցել Մացարիի հետ:








































