Լոնդոնի «Չելսի»-ի բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը կհամալրի Մադրիդի «Ռեալ»-ի կազմն առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Այդ մասին է հայտնում Goal. com-ը:
Տեղեկությունների համաձայն՝ ակումբները գրեթե կարգավորել են գործարքի բոլոր կողմերը: Նշվում է, որ Ազարն իսպանական գրանդի ֆուտբոլիստ կդառնա մինչև Եվրոպայի առաջնության մեկնարկը:
Հիշեցնենք՝ 25-ամյա բելգիացին հանդես է գալիս «Չելսի»-ում 2012 թվականից: Լոնդոնյան ակումբի կազմում Ազարը 194 հանդիպում է անցկացրել, 50 գոլ խփել և գոլային 52 փոխանցում կատարել: Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 31 խաղի, մեկ գոլ է խփել և գոլային 5 փոխանցում կատարել:
Transfermarkt.de-ը Ազարի տրանսֆերը 70 մլն եվրո է գնահատում:









































