Առաջիկա տարիներին Իրանից գազի արտահանումը տարեկան կգերազանցի 10 միլիարդ դոլարը: Այս մասին հաղորդում է Fars գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի ազգային գազային ընկերության գործադիր տնօրեն Ջավադ Օջիին:
Նա նշել է, որ ներկայում երկիրը տարեկան 3.5 միլիարդ դոլար է ստանում հարևան երկրներին գազի վաճառքից, սակայն վառելիքի շրջանառությունը մշտապես աճում է:
Ավելի վաղ Օջին հայտարարել է Թեհրանի ծրագրերի մասին, որոնց համաձայն նախատեսվում է մինչև 2014թ. մեծացնել հարևան երկրներ, այդ թվում՝ Թուրքիա և Իրաք գազի արտահանման ծավալները ՝ օրական 35 միլիոն խմ-ից մինչև 100 միլիոն:
Իրանում բնական գազի հաստատված պաշարների ընդհանուր ծավալը կազմում է 29.1 տրիլիոն խմ:









































